Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում![]() 9 հոկտեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնաբերել են, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում հայտնվել են ծովից ծով Հայաստանի քարտեզները: 10-րդ դասարանի ռուսական հատվածի համար նախատեսված դասագրքում առկա է ծովից ծով Հայաստանի քարտեզը: Քարտեզում պատկերված Հայաստանը ներառում է տարածքներ ներկայիս Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից ու Թուրքիայից, հայտնում է Vesti.Az-ը: Դասագիրքը գրվել է 9 հեղինակների կողմից, հրատարակվել է Բաքվում 2017-ին 7000 տպաքանակով: Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին և տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |