Մայիլյանը՝ Կալիֆորնիայի օրենսդիրներին. ԼՂ անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կլինի խաղաղության հաստատման գործում 9 հոկտեմբերի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման և նրա անշրջելիության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 2014-ի օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, բանաձևը կոչ է անում Սպիտակ տանն ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու անկախությանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |