Խաչատուրով. ՀՀ-ում մեկնարկած զորավարժությունում «Իսկանդեր» չի կիրառվի՝ տարածքը փոքր է

Խաչատուրով. ՀՀ-ում մեկնարկած զորավարժությունում «Իսկանդեր» չի կիրառվի՝ տարածքը փոքր է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀԱՊԿ շրջանակներում պլանավորված ՀԱՊԿ միացյալ խմբավորումների ու հայ-ռուսական խմբավորման միացյալ զորավարժությունը:

«Սա լուրջ պլանավորված միջոցառում է, որը մաս է կազմում «Եղբայրություն-2017» զորավարժությունների: Այն մեկնարկել է Դոնի Ռոստովում, հետագայում Հայաստանում անցկացվել են զորավարժությունների հետախուզական՝ «Որոնում 2017» փուլը», -լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ըստ զորավարժությունների սցենարներից մեկի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք են ներխուժել ահաբեկիչներ, որոնք ոչնչացվելու են միացյալ ուժերով:

Յուրի Խաչատուրովն ասել է, որ զորավարժությունն անցկացվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի ղեկավարմամբ: «Հարց կառաջանա՝ ինչո՞ւ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարմամբ Հայաստանի տարածքում, որովհետև հնարավոր է՝ կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն ՌԴ-ում և դրանք կառավարել կարող են միայն ռուսները», - ասել է Խաչատուրովը:

Անդրադառնալով զորավարժություններում «Իսկանդերի» դիվիզիոնների հնարավոր կիրառման մասին հարցին ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ թղթի վրա պլանավորվում է ամեն ինչ, իսկ իրականում դրա գործնական կիրառում Հայաստանի դեպքում բարդ է, քանի որ տարածքը փոքր է: «Հանկարծ կթռչի Թուրքիա», - կատակել է Խաչատուրովը:

Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն ամեն տարի անցկացնում են «Փոխգործակցություն» զորավարժությունը, որն այս տարի անցկացվել է օգոստոսին Ռուսաստանում: 2015-ին զորավարժությունը կրկին անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---