ՌԴ-ում Հայաստանից ներգաղթյալների քանակը նվազել է

ՌԴ-ում Հայաստանից ներգաղթյալների քանակը նվազել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտը հրապարակել է «Միգրացիան և աշխատաշուկան» հետազոտությունը, որի համաձայն, 2017-ին հայաստանցի ներգաղթյալների թիվը Ռուսաստանում նվազել է:

Ըստ հետազոտության, 2016-ին Հայաստանից ՌԴէ ժամանել 528.000 մարդ, իսկ 2017-ին՝ 518.000: Հայաստանից ներգաղթյալների թիվը ՌԴ-ում նվազել է 10.000-ով, գրում է Rusarminfo-ն:

Ըստ հետազոտության հեղինակների, առաջիկա տարիներին դժվար կլինի ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներգաղթյալների հոսքի մեծ աճ ապահովել Ռուսաստանում:

2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ: ՌԴ նախագահին կից ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի (РАНХиГС) անցկացրած մոնիտորինգի համաձայն, 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 500-ով պակաս էր՝ 2000 մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---