«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է € 400 մլն վճարել Մեսսիի համար![]() 9 հոկտեմբերի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային € 400 մլն վճարել «Բարսելոնայի» հարձակվող Մեսսիի համար: Անգլիական ակումբի ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում 30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Մանչեսթեր Սիթին» լիովին պատրաստ է Մեսսիի հնարավոր տրանսֆերին, եթե վերջինս ցանկանա տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա, գրում է sport.ru-ն AS-ի վրա հղումով: Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Ագուստի Բենեդիտոն հայտարարել էր, որ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Մարիա Բարտոմեուն ստում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն երկարացրել է պայմանագիրն ակումբի հետ: Եթե Մեսսին իրոք չի երկարացրել պայմանագիրը, ապա նրա ժամկետը սպառվում է ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |