«Կամազը» բեռնատարներ կարտադրի Հայաստանում![]() 9 հոկտեմբերի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ավտոմեքենաշինության հսկա «Կամազ» ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: Ըստ նրա, ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել «Կամազի» հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ, հայտնում է ԱՌԿԱ-ն: «Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով «Կամազի» և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-ասել է Ազիզյանը: Ըստ փոխնախարարի, կա նման արտադրություն հիմնելու պատրաստակամություն և կան շուկաներ, որոնց հայկական կողմը կարող է առաջարկել արտադրանքը: Նա հավելել է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |