Ծաղկաձորը՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի 5-յակում![]() 10 հոկտեմբերի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորը ռուս զբոսաշրջիկների գնահատմամբ ընդգրկվել է ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն 5-յակում: Նման տվյալներ է ներկայացրել վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների, ձմեռային հանգիստը ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերում սովորաբար ծրագրվում է 7-10 օրվա համար: Տուրիստական բյուջեն ներառում է կացությունն ու սնունդը, որը Ծաղկաձորում միջինը կազմում է օրական $80: Առաջին հնգյակում են՝ Չիմբուլակը (Ղազախստան), Շահդագը (Ադրբեջան), Սիլիչին (Բելառուս), Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան): Ամենաէժան հանգիստը կարելի է վայելել Չիմգանում, իսկ ամենից թանկ դա կլինի Չիմբուլակում՝ օրական ավելի քան 100 դոլար: Վարկանիշը կազմվել է ըստ 2017-2018 ձմեռային շրջանի վաղ ամրագրումների տվյալների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |