Հայաստանն ու Իրանը կգործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում![]() 10 հոկտեմբերի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն գիտության և նանոտեխնոլոգիաների ոլորտում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հուշագրում ամրագրված է, որ Իրանի Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։ Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։ Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը, ասվում է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |