Փոխնախարար. Միջին աշխատավարձ ստացողների համար առողջության ապահովագրությունը պարտադիր կդառնա![]() 10 հոկտեմբերի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի սկզբում կմեկնարկեն առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: «Դա նշանակում է, որ ընդամենը աշխատավարձի տոկոս է ֆիքսվում: Շատ երկրներում այդպես է: Եվ, ինքնաբերաբար, եթե դուք ստանում եք 100.000 դրամ, ձեր աշխատավարձի 5 տոկոսը 5.000-ն է, եթե ես ստանում եմ 1 միլիոն, իմ աշխատավարձի 5 տոկոսը 50 հազարն է: Ստացվեց, որ մենք տասը անգամ տարբեր գումարներ ենք վճարում: Դա ընդամենը նշանակում է, որ միջին և բարձր աշխատավարձ ստացողները մի քիչ ավելի շատ են վճարում: Այդ մոտեցումը ամրագրված է մեր Սահմանադրությունում: Առաջին հոդվածը մասնավորապես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող ունեցողները հարկերի միջոցով մեղմում են քիչ փող ունեցողների կարիքները»,-ասելէ փոխնախարարը: Փոխնախարարն, այդուհանդերձ, հավելել է, որ դեռևս վերջնական որոշում չկա, քանի որ հայեցակարգը միայն հաջորդ տարի է մշակվելու: Պետք է ստեղծվի նաև համապատասխան օրենսդրական հիմք: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ Հայաստանում կմշակվի առողջապահական պարտադիր ապահովագրության օրենք, և 2020 թվականին քաղաքացիներին կառաջարկվի պարտադիր ապահովագրության փաթեթը: Ընթերցեք նաև. Դանակը ոսկորին չհասած՝ ինչ արժե առողջության անհատական ապահովագրությունը Առողջապահության նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության կողմնակից է (Հարցում) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |