Apple-ի գլխավոր դիզայներ. iPhone X-ի ստեղծումը 5 տարի պահանջեց![]() 10 հոկտեմբերի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը New Yorker TechFest խորհրդաժողովի շրջանակում պատմել է iPhone X-ի ստեղծման ընթացքի մասին: Այվը նշել է, որ սարքի ստեղծման համար 5 տարի է պահանջվել: Մշակողները պատկերացում են ունեցել սարքի արտաքին տեսքի ու գործառույթների մասին, սակայն ընթացքում մշտապես դժվարությունների են հանդիպել, գրում է Lenta.ru-ն Fortune-ի վրա հղումով: «Դեպքերի 99 տոկոսում մենք անհաջողության էինք մատնվում: Մեր փորձերի մեծ մասը ձախողվեց: Եթե մեր բոլոր նախատիպերը կես ճանապարհին չձախողվեին, շատ ավելի շուտ կներկայացնեինք սմարթֆոնը»,- ասել է Այվը: Սեպտեմբերի 12-ին iPhone X-ը ներկայացվեց Apple-ի շնորհանդեսին Կալիֆորնիայում: Սմարթֆոնն ունի 5,8-դյույմանոց OLED դիսփլեյ, որը զբաղեցնում է ամբողջ առջևի մասը: Սարքն ունի նաև նոր տեսախցիկ և անլար լիցքավորում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |