Մբապեն` «Ոսկե գնդակի» պատմության մեջ ամենաերիտասարդ հավակնորդ![]() 10 հոկտեմբերի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ի հարձակվող Քիլիան Մբապեն «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ հավակնորդն է մրցանակի պատմության մեջ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը գերազանցել է Մայքլ Օուենի նվաճումը: «ՊՍԺ»-ի հարձակվողը մոլորակի լավագույն 30 ֆուտբոլիստների ցանկում է հայտնվել 18 տարեկան 9 ամսականում: Օուենը 1998-ին հայտնվեց հավակնորդների ցուցակում 19 տարեկանում, հայտնում է evrosports.ru-ն: 2017-ի ամռանը Մբապեն «ՊՍԺ» տեղափոխվեց «Մոնակոյից» մեկամյա վարձակալության իրավունքով: Ֆուտբոլիստը 2017/18 խաղաշրջանում 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |