«Ծեծեք նրանց ատամի չոփով»․ Ինչպիսին է իսլամի մոտեցումն ընտանեկան բռնությանը![]() 10 հոկտեմբերի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան հասարակությունն ակտիվորեն քննարկում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ու հարակից ակտերի նախագիծը, դրա ռիսկերը, կնոջը պաշտպանելու անհրաժեշտությունը կամ դրա բացակայությունը, ընտանիքը պետության միջամտությունից պաշտպանել-չպաշտպանելու հարցը։ Համաշխարհային քաղաքակրթությունը հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունի։ Այսօր կներկայացնենք ընտանեկան բռնության վերաբերյալ իսլամական հասարակություններում տարածված դասական մոտեցումը, որտեղ հատկապես կանանց ծեծելու տաբու չկա, սակայն կան ծեծի դիմելու համար հաստատված, հաջորդիվ՝ եվրոպականը, հաջորդիվ՝ ասիական երկրներում խնդրին մոտեցումը։ Շեյխ Խըդըր ալ Սադըհ, «Խրատներ երիտասարդ ամուսիններին», գլուխ 18․ Նախ, կազմեք ամուսնուն դուր չեկող բնավորության գծերի ցանկ․ միգուցե կինը ամուսնուն գեղեցիկ հագուստով չի դիմավորում կամ չի հանում իր հագուստը տուն մտնելուց։ Նույնը վերաբերում է ամուսնու ոտքերը լվանալուց կամ հողաթափերը բերելուց հրաժարվելուն։ Իհարկե, ցանկը պիտի լինի տրամաբանության սահմաններում՝ չէ որ կինը տան աղախինը չէ։ Կազմելով ցանկը, բացատրեք կնոջն իր ողբալի վարքի հետևանքները ու քննարկեք, ինչ է կարելի անել դրանք ուղղելու համար։ Եթե կինը դրաննից հետո էլ չենթարկվի, դիմեք ֆիզիկական պատժի մեթոդին։ Սակայն ուզում եմ զերծ պահել տղամարդուն միանգամից ուժի դիմելուց։ Առաջին փուլում լավ կազդի կնոջն ամուսնական անկողնուց զրկելու մեթոդը։ Մի քանի կին ունեցող տղամարդու համար պարզ է, որքան է կախված կինը ինտիմ գուրգուրանքներից և որքան լուրջ պատիժ դա կլինի։ Կարելի է զրկել անկողնուց 3-4 օրով ամեն զանցանքի համար։ Եթե կինը դա էլ չի հասկանում, կարելի է դիմել ուժին։ Գուցե ժպիտ առաջացնի, բայց առաջին անգամ պետք է ծեծել ատամի չոփով, ասելով, որ հաջորդ անգամ արդեն ճիպոտ է լինելու։ Պատժի ժամանակ կինը պետք է տեսնի աչքի առաջ այդ ճիպոտը։ Նիհար կանանց, ում Արարիչն ուղարկել է ամուսիններին պատժելու համար, արժե հարվածել թեթև, կտրուկ հարվածներով։ Գեր, իսկական գեղեցկության տեր կանանց պետք է հարվածել դանդաղ, բայց ծանր հարվածներով։ Երբեք ձեռքով կնոջը մի ծեծեք․ նախ, կարելի է վնասել ձեռքը, երկրորդ՝ տղամարդու ձեռքը կնոջ մոտ ցավի հետ չպիտի ասոցացվի։ Դոկտոր Ղազի Ալ-Շիմարի, Սաուդյան Արաբիա Երբեք դեմքին մի հարվածեք։ Ամուսինը պիտի զգուշացնի կնոջը հարվածների քանակի մասին՝ մեկ, երկու կամ տասը։ Երբեք մի հարվածեք շշով, ափսեով կամ դանակով՝ դա արգելված է։ Կնոջը զգույշ ծեծեք, ֆիզիկական ցավ պատճառելը ձեր նպատակը չէ։ Երբ մենք ծեծում ենք անասուններին, նպատակը ցավ պատճառելն ու ենթարկվել ստիպելն է, քանի որ ուղտը չի հասկանա, երբ ասես նրան «առաջ շարժվիր»։ Կնոջ վրա առաջին հերթին ազդում են զգացմունքները, ոչ թե ցավը։ Խալեդ ալ-Շաքաբի, ընտանեկան թերապևտ, Սաուդյան Արաբիա Ի դեպ, լինում է, երբ կինն է ծեծում տղամարդուն․պատճառը սխալ դաստիարակությունն է, երբ ապրում ես ընտանիքում, ուր ամուսինը հաճախ է ծեծում կնոջը և կրկնօրինակում ես հոր վարքագիծը։ Ցավոք, որոշ կանայք իրենք են սադրում տղամարդկանց ծեծել նրանց՝ ցանկանալով ապրել տղամարդու հետ հավասար։ Զանցանքի մասին զգուշացնելուց հետո գալիս է անկողնուց հեռացնելը, հետո՝ ծեծելը։ Տղամարդիկ հաճախ սխալներ են գործում այդ ընթացքում։ Երբ, օրինակ, տղամարդը հեռացնում է կնոջն ամուսնական անկողնուց՝ այլ տուն գնալով, բոլորն իմանում են ընտանեկան խնդիրների մասին։ Իսկ նպատակը խնդիրը լուծելն է, ոչ թե կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնելը։ Ալլահն ասում է «պատժիր նրան անկողնում», ինչը նշանակում է՝ «մնա նույն անկողնում, բայց թեքվիր մեջքով դեպի նրան, կամ քնիր նույն սենյակում, այլ անկողնում»։ Ի դեպ, մի կին ասել է ինձ, որ դա շատ ավելի ծանր պատիժ է, քան երբ տղամարդը գնում է այլ սենյակ կամ այլ տուն։ Ծեծել է պետք չոփով կամ թաշկինակով։ Ղուրան, Նիսա, 34 Տղամարդիկ կանանց խնամակալն ու պահապանն են, այն առավելությունների համար, որ Աստված կարգել է մեկը մյուսի նկատմամբ, և այն ողորմությունների, որ իրենց ունեցվածքով կանանց հանդեպ կատարում են։ Եվ բարեպաշտ են այն կանայք, որ հնազանդ են, և իրենց ամուսնու բացակայությամբ պահպանում են նրա գաղտնիքներն ու իրավունքը, այն իրավունքի դիմաց, որ Աստված կարգել է։ Այն կանանց խմբից, որոնց սանձարձակությունից ու անհնազանդությունից ահ ունեք, հորդորեք և խրատեք, և եթե ապարդյուն եղավ, հեռու մնացեք անկողնում, և եթե ելք չմնա խստությունից բացի՝ նրանց պատժեք, և եթե ձեզ հետևեն՝ նրանց ճնշելու ելք մի որոնեք։ Տեղեկատվության աղբյուրները՝ «Ինչպես ճիշտ ծեծել կնոջը», Esquire ամսագիր, Մերձավորարևելյան մեդիա հետազոտությունների ինստիտուտ (Memri), Ղուրան ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |