Կակա. Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլից![]() 10 հոկտեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական կարող է չերկարացնել «Օրլանդոյի» հետ պայմանագիրը, որի ժամկետը սպառվում է տարեվերջին: «Ես կցանկանայի Զիզուի պես վարվել: Նա ավարտեց խաղը, մի փոքր դադար վերցրեց, հետո հասկացավ, որ իրեն դուր է գալիս մարզել և գնաց երիտասարդական»,-ասել է Կական, հայտնում է evrosport-ը Ջանլուկա դի Մարցիոյի կայքի վրա հղումով: Կական հավելել է, որ այլևս հաճույք չի ստանում ֆուտբոլից, ամեն ինչ ցավում է յուրաքանչյուր խաղից հետո: «35 տարեկանում ես դա դժվար եմ տանում»,-ասել է կիսապաշտպանը: «Օրլանդոն» MLS Արևելայն կոնֆերանսի 10-րդ տեղում է 34 պարտադիր խաղից 32-ի արդյունքներով: Թիմը զրկվել է փլեյ-օֆ դուրս գալու շանսից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |