ՀՀ քաղաքացիները կարող են հայկական վարորդականով ՌԴ-ում աշխատելու իրավունք ստանալ

ՀՀ քաղաքացիները կարող են հայկական վարորդականով ՌԴ-ում աշխատելու իրավունք ստանալ

PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի աշխատել ՌԴ-ում իրենց երկրում, ոչ թե Ռուսաստանում ստացած պրոֆեսիոնալ վարորդական իրավունքներով: Նման իրավունք կառաջարկվի ԵՏՄ բոլոր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներին:

Բացի այդ, Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է նախապատրաստել, որը կպարտավորեցնի օտարերկրացիներին փոխել վարորդական իրավունքները, եթե նրանք ՌԴ-ում են ապրում 6 ամսից ավելի, գրում է Meduza-ն:

Գերատեսչությունում նշել են, որ որոշ երկրներում վարորդական իրավունքն անժամկետ է տրվում, ինչը թույլ է տալիս օտարերկրացիներին մեքենա վարել Ռուսաստանում առանց կանոնավոր բուժզննության: Ուստի առաջարկվում է ՌԴ մուտք գործելուց կամ ապրելու իրավունք ստանալուց կես տարի անց անվավեր ճանաչել վարորդական իրավունքները:

2017-ի հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավւնոք: Այսուհետ ՌԴ-ում որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում 50.000 ռուբլի տուգանք է սպառնում խախտողին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---