Սիրիան զրկվել է ԱԱ-2018 մասնակցությունից՝ 121-րդ րոպեին գնդակը դիպել է դարպասաձողին![]() 10 հոկտեմբերի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հավաքականը պարտվել է ավստրալացիներին 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ ռաունդի պատասխան խաղում: 121-րդ րոպեին սիրիացիները կարող էին հավասարեցնել հաշիվը տուգանայինից, ինչը նրանց ԱԱ ուղեգիր կապահովեր, սակայն Օմար ալ Սոմայի հարվածը դիպավ դարպասաձողին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 6-րդ րոպեին Ալ Սոմայի շնորհիվ սիրիացիներն առաջ անցան, 7 րոպեից Թիմ Քեհիլը վերականգնեց հավասարությունը: Այս թիմերի առաջին հանդիպումը նույնպես հավասար հաշվով էր ավարտվել՝ 1:1, ուստի հաղթողը պետք է որոշվեր լրացուցիչ ժամանակում: 109-րդ րոպեին Քեհիլը երկրորդ գնդակը ուղարկեց սիրիացիների դարպասը, իսկ Ալ Սոմայի հարվածը տուգանայինից դիպավ դարպասաձողին: Սիրիացիներն այսպիսով դուրս մնացին պայքարից և զրկվեցին աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, գրում է Lenta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |