Կատալոնիայի կառավարության նախագահը ստորագրել է անկախության հռչակագիրը11 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են անկախության մասին հռչակագիրը: Արարողությունը ուղիղ հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը: Փաստաթուղթը նաև վավերացրել են անկախության կողմնակից կուսակցությունների պատգամավորները, որոնց է պատկանում մանդատների մեծամասնությունը՝ 72 մանդատ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքները իրավունք են տալիս ինքնուրույն պետություն հռչակել, սակայն առաջարկել էր հետաձգել անկախության հռչակումը՝ պաշտոնական Մադրիդի հետ բանակցելու համար: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |