Տամագոչիները վերադառնում են![]() 11 հոկտեմբերի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Bandai ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կրկին տամագոչի խաղալիքների արտադրություն սկսել ԱՄՆ-ում: «Մենք այնքան մեծ արձագանք ստացանք ամբողջ աշխարհում խաղի երկրպագուներից, մեզ խնդրում էին վերադարձնել այն, և մենք այդպես էլ արեցինք»,-ասել են ընկերության ներկայացուցիչները: Գնումների նախնական պատվերները Amazon ինտերնետ-հարթակում սկսվել են հոկտեմբերի 10-ին, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Նշվում է, որ խաղի թարմացված տարբերակի արժեքը 15 դոլար է: Bandai ընկերությունն առաջին տամագոչիները թողարկել է 1996-ին: Դա փոքր էլեկտրոնային սարք էր, որն ուրվագծով ձու էր հիշեցնում, սև-սպիտակ էկրան ուներ և 3 կոճակ: 4-րդ կոճակը հետևի պանելի վրա էր և նախատեսված էր սարքը վերբեռնելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |