Հայկական նրբանցքը՝ զբոսանքի համար Մոսկվայի ոչ ստանդարտ վայրերի ցանկում

Հայկական նրբանցքը՝ զբոսանքի համար Մոսկվայի ոչ ստանդարտ վայրերի ցանկում

PanARMENIAN.Net - Հայկական նրբանցքը Լազարյան եղբայրների պատմական առանձնատան և այլ հայտնի կառույցներով հանդերձ ընդգրկվել է Մոսկվայի հետիոտն զբոսանքների համար ոչ ստանդարտ վայրերի ցանկում: Ցանկը կազմել է Metro-ի ռուսական հրատարակությունը:

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանության այդ հոյակերտ շենքը պատմությանը հայտնի է որպես Արևելայն լեզուների Լազարյան ինստիտուտ»,-հիշեցնում է պարբերականը:

Նշվում է նաև, որ Լազարյանների ազնվական ցեղի ներկայացուցիչների միջոցներով կառուցված տունը 19-րդ դարի սկզբին ծառայել է որպես ուսումնարան չքավոր հայ ընտանիքների երեխաների համար:

Հայկական նրբանցքի հետաքրքիր կառույցների շարքում թվարկվում են նաև դպրոցի շենքը, որի տեղում ժամանակին հայկական եկեղեցի է եղել, «Մոսկվայի լույսերը» թանգարանը, երկհարկանի քարե տունը, որը 18-րդ դարում պատկանել է հայկական եկեղեցուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---