Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան կմասնակցի ԱԱ-2018-ին![]() 11 հոկտեմբերի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականը վճռորոշ հանդիպում է անցկացրել Էկվադորի ֆուտբոլի հավաքականի հետ, որը որոշիչ էր աշխարհի առաջնությանը մասնակցության համար: Աշխարհի կրկնակի չեմպիոնների համար խաղի մեկնարկը մղձավանջային էր՝ արդեն առաջին րոպեին Ռոմարիո Իբարան գոլ խփեց Սերխիո Ռոմերոյի դարպասը: Սակայն հետո իրեն դրսևորեց Լիոնել Մեսսին, որի գոլերի շնորհիվ Արգենտինան առաջ անցավ և առաջնության անմիջական մասնակցության ուղեգիր վաստակեց՝ զբաղեցնելով 3-րդ տեղը որակավորման փուլում, գրում է evrosport-ը: Մեսսին իրացրեց գոլերը 11-րդ, 18-րդ և 62-րդ րոպեներին: Մինչ Էկվադորի հետ հանդիպումն Արգենտինան 4 ընտրական խաղում ոչ մի գնդակ չէր խփել: Արգենտինայի նախորդ գորլի հեղինակը նույնպես Մեսսին էր՝ Չիլիի հետ խաղում, որն ավարտվեց 1:0 հաշվով: ԱԱ-2018-ին կմասնակցեն Բրազիլան, Ուրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան, իսկ Պերուն կմասնակցի անցումային խաղերին: Արգենտինացիները մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին 1970թ. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |