Բյուլբյուլօղլին հանել է թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից11 հոկտեմբերի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանել է թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից, նա ընդամենը 2 ձայն էր հավաքել ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների 2-րդ փուլը ևս հաջողությամբ չի պսակվել, թեկնածուներից ոչ մեկը քվեների մեծամասնություն չի ստացել: Բյուլբյուլօղլիից բացի թեկնածությունները հանել են նաև Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Ալֆոնսո Ֆուենտես Սորիան, իրաքցի քաղաքական գործիչ Աշսալեհ ալ Հասնավին, գրում է ՌԻԱ Նովոստին: Բյուլբյուլօղլին հայտարարություն է տարածել իր որոշման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանից բացի պաշտոնին հավակնում են այնպիսի մեծ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ընդհանուր առմամբ 8 պետություն, և որ ինքը ցավով է որոշել դուրս գալ ընտրարշավից: Առաջին փուլի արդյունքներով առավելագույն` 20 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է 13 ձայնով: Եգիպտոսի ներկայացուցիչը 12 քվե ունի: Անհարժեշտ 30 քվե չի հաջողվել հավաքել թեկնածուներից ոչ մեկին: Քվեարկության հաջորդ փուլը հոկտեմբերի 11-ին է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |