Գյուղնախարար. Անասնապահությունում արտառոց վիճակ չկա՝ ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում11 հոկտեմբերի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Անասնապահության ոլորտում արտառոց իրավիճակ չկա՝ ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով մսի գնի բարձրացման պատճառով հասարակության շրջանում առաջացած խուճապին։ «Մի «պանիկա» է ստեղծվել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իգնատի Առաքելյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը հավելել է, թե թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը: «Ի վերջո, կբերի շուկան կկարգավորի, կդնի իր տեղը։ Մեկ ամսվա համար հայտարարել, թե գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիայի, այդպես չի։ Դա սուտ է։ Մենք ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչ վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չի, որ ուզում ենք արձագանքել», - ասել է նա: Առաքելյանն ընդունել է, որ թանկացում կա, ասաց նաև, թե խոսել է գյուղացիների հետ և կարող է ասել, որ նրանք տավարի ու ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած նրան, որ կա կերի գնի թանկացում։ «Չեն թանկացրել, որովհետև խնդիր ունեն իրացման հետ։ Խոզի մսի թանկացումն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում խոզի միսն է թանկացել։ Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա էլ բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի թանկացումը եղել է ընդամենը 150 դրամով, դա էլ թանկացում չի, շուկայի կարգավորում է», - հայտարարել է Իգնատի Առաքելյանը։ Գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակասություն լինի, ապա պատրաստ են այդ հարցը լուծել՝ ներմուծելով: Նախարարն ասել է, թե նախորդ տարվա համեմատ ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, սպառման ծավալները ևս ավելացել են։ «Ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, հաջորդ տարի եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չի խուճապի մատնվել։ Մենք հետևում ենք ամեն ինչին և ամեն ինչի համար պատասխանատու ենք», - եզրափակել է նախարարը։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կտրուկ թանկացան միսն ու կարագը՝ կարագը թանկացել է առնվազն 30 տոկոսով, միսը՝ 20-30 տոկոսով: Տավարի միսը թանկացել է 300-ից 400 դրամով, ոչխարի միսը՝ 500-600 դրամով, խոզի միսը՝ 800-ից 1000 դրամով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |