Կենսաբաններին հաջողվել է մարդկային աղիք աճեցնել առնետի որովայնում![]() 11 հոկտեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի հիվանդանոցի կենսաբաններին հաջողվել է առնետի մարմնի ներսում մարդու աղիքի հատվածներ աճեցնել, որոնք ֆունկցիոնալ են՝ ներծծում են սննդարար նյութերն ու փոխանցում արյան մեջ: Աշխատությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում: Նոր աշխատության հեղինակներն օգտագործել են արհեստական օրգաններ ստեղծելու համար տարածված մոտեցումը: Նրանք վերցրել են առնետի բարակ աղիքի 4 սմ նմուշն ու հեռացրել են բջիջները՝ թողնելով միայն միջբջջային մատրիքսը: Այն օգտագործվել է որպես սքաֆոլդ՝ եռաչափ միջավայր բջիջների աճեցման համար, որը բնակեցվել է մարդկային բջիջներով, գրում է N+1-ը: Քանի որ աղիքի հատվածի ստեղծման համար հարկավոր էր աճեցնել նաև անոթների հյուսվածքներ, գիտնականները բջիջների երկու տեսակ են օգտագործել: Աղիքի հատվածի փորձարկումը հեղինակները սկսել են դրա աշխատունակության ստուգումից ex vivo, այսինքն կենդանի օրգանիզմից դուրս: Արդյունքը համեմատել են աղիքի նմուշների հետ, որոնք ստացվել են նոր սատկած առնետից: Պարզվել է, որ գլյուկոզայի փոխանցման մակարդակն արյան մեջ կազմում է 54 տոկոս աղիքի նմուշի սովորական արդյունքից, իսկ ճարպաթթուներից ընդհանրապես չի տարբերվում: Երկրորդ փուլում հետազոտությունն անցկացվել է in vivo ՝ ստացված հատվածը փոխպատվաստել են առնետին, և ներարկել են գլյուկոզա պարունակող սննդանյութ: Դրանից հետո գլյուկոզայի մակարադակը առնետի արյան մեջ բարձրացել է, ինչը վկայում է կենդանի օրգանիզմի պայմաններում փոխպատվաստման հաջողության մասին: Ինչպես ասել է հետազոտության ղեկավար Հարոլդ Օտտը, հաջորդ քայլը կլինի այդպիսի փոխպատվաստուկների չափերի մեծացումը մինչև մարդուն պիտանի չափերի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |