Ավստրալիայում հանգուցյալի SMS-ը լիարժեք կտակ է համարվել11 հոկտեմբերի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի դատարանը տեքստային հաղորդագրությունը համարել է հանգուցյալի լիարժեք կտակը: Ընդ որում SMS-ը նույնիսկ չի ուղարկվել և ուղղակի պահվել է հեռախոսի հիշողության մեջ: Դատարանը որոշել է տունը կտակել եղբորն ու զարմիկին՝ ձեռնունայն թողնելով կնոջն ու որդուն, որոնց հետ, հավանաբար, վատ հարաբերություններ է ունեցել հանգուցյալը, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով: Տղամարդը ինքնասպան է եղել 2016-ի հոկտեմբերին: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել է կինը, կողքին ընկած է եղել հեռախոսը: Ընկերները որոշել են դիտել նրա զանգերի ու հաղորդագրությունների պատմությունը և հայտնաբերել են SMS-ը: Այլ կտակի գոյության վերաբերյալ ապացույցներ այդպես էլ չեն հայտնաբերվել: «Դեյվ Նիք և Ջեկ, դուք կստանաք այն ամենն, ինչ ես ունեմ՝ տունը և թոշակը: Իմ աճյունը թաղեք տան հետևի բակում: Մի փոքր գումար կա հեռուստացույցի հետևում ու մի քիչ էլ բանկում: Սա է իմ կամքը»,-ավում էր հաղորդագրության մեջ: Տղամարդը նշել էր նաև կրեդիտային քարտի համարն ու ծածկաբառը: Պարզվել է, որ մահից առաջ նա շատ է շփվել եղբոր ու զարմիկի հետ: Ըստ Քվինսլենդի օրենքի, կտակը պետք է գրված և ստորագրված լինի 2 վկաների կողմից: Եթե մարդը մահանում է, կտակ չթողնելով, նրա ողջ գույքն ու ունեցվածքը բաժանվում է ըստ իրավահաջորդության մասին օրենքի: Ավստրալիայում գործում է իրավունքի նախադեպերի համակարգ, այժմ դատարանները պարտավոր են հաշվի առնել այս որոշումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |