Ermenegildo Zegna Երևանը 11 տարեկան է 11 հոկտեմբերի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ermenegildo Zegna խանութ-սրահը նշեց իր 11-րդ տարեդարձը: Երեկոյին ներկա էին հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին Իտալիայից: Մասնակցում էին նաև հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Երևանում Ermenegildo Zegna խանութ-սրահն իր դռները բացել է 2006-ին: Մեր երկրում բրենդը ներկայացնում է Z&A Stores խանութների ցանցը, որում ներառված են նաև Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, Coincasa խանութ-սրահները և Rosie մուլտիբրենդային խանութ-սրահը: Բրենդն իր հաճախորդներին լավագույնն է մատուցում: Երեկոյին ներկա գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նշեց՝ Ermenegildo Zegna-ն միշտ հետաքրքիր հագուստներ է առաջարկում: «Շնորհավորելով մեր երկրում բրենդի գործունեության 11-ամյակը՝ կուզեի մաղթել, որ ընկերությունը տասնյակ նման տարեդարձներ տոնի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:
Դերասան Միքայել Պողոսյանի համոզմամբ էլ, այն, ինչ արվում է մակարդակով, միշտ էլ հաճելի է ու գրավիչ: «Այս բրենդը լուրջ բրենդ է, և կուզեի, որ մշտապես Երևանում սպառում ունենա, մարդիկ էլ, որոնք աշխատում են այս ամենի զարգացման ուղղությամբ ու իրենց ներդրումն են արել խանութ-սրահի կայացման գործում, իրենց բավարարված զգան»,- ասաց Միքայել Պողոսյանը՝ եզրափակելով. որակը միշտ ողջունելի է:
Հյուրերի թվում նաև երգիչ Հայկոն էր, որն ընդգծեց՝ իր համար մեծ պատիվ է, որ վերջերս կայացած իր մենահամերգի գլխավոր հովանավորը Z&A Stores խանութների ցանցն էր: «Մեծ պատիվ էր, որ «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ-ն դարձավ համերգիս հովանավորը, քանի որ Ermenegildo Zegna-ն միշտ պահպանում է իր որակն ամբողջ աշխարհով մեկ: Ես էլ, որպես երաժիշտ, փորձում եմ միշտ պահպանել որակս, ինչի արդյունքում էլ, կարծում եմ, ստացվեց մեր գործակցությունը, որը շարունակական կլինի»,- նշեց նա՝ ծննդյան օրվա առթիվ ընկերությանն ու անձնակազմին նորանոր հաջողություններ մաղթելով:
Բրենդի գլխավոր կարգախոսներից է «Գերազանցության մեջ սահմաններ չկան», ինչը հստակ ցույց է տալիս ինչն է առաջնահերթ կտորների ստեղծման մեջ: Ermenegildo Zegna-ն ստեղծում է լավագույն կտորները՝ Trofeo, Trofeo 600, High Performance, 15 MILMIL15, 12-13 & 14 MILMIL, Zegna Silk, որոնք էքսկլյուզիվ են և օգտագործվում են միայն Ermenegildo Zegna-ի հավաքածուների համար: Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ է վաղուց ծանոթ բրենդին, կրում է Ermenegildo Zegna-ի հագուստներն ու գնահատում դրանց որակը:
«Շատ հավանում եմ Ermenegildo Zegna-ի ինչպես ոճը, այնպես էլ որակը: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր ևս կարևորում են որակն ու միաժամանակ ճաշակով հագուստ են փնտրում, անպայման պետք է օգտվեն բրենդի արտադրանքից»,- նշեց նա: Ի դեպ, դեռ 1972-ից բրենդը բացառիկ ծառայություն է առաջարկում՝ Su Misura. բրենդի դերձակներն անհատական պատվերով կատարյալ հագուստ են կարում, պատվիրատուի նախընտրությունները հաշվի առնելով: Յուրաքանչյուր էլեմենտ, կտորների համադրություն ընտրվում են հաճախորդի հետ միասին, դիզայներական լուծումներ են տրվում՝ ընդգծելով ապագա հագուստի անհատականությունն ու հարմարավետությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |