Ստալինգրադի մոտ զոհված 10.000 հայերի հիշատակին Մամաև կուրգանում խաչքար կկանգնեցվի

Ստալինգրադի մոտ զոհված 10.000 հայերի հիշատակին Մամաև կուրգանում խաչքար կկանգնեցվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Վոլգոգրադում խաչքար կկանգնեցվի ի հիշատակ Ստալինգրադի ճակատամարտում ընկած հայերի: Խաչքարը կտեղադրվի Ստալինգրադի մոտ զոհվածների հուշահամալիրում՝ Մամաև կուրգանում:

Խաչքարը կօծի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ղեկավար արքեպիսկոպոս Եզրասը, գրում է Rusarminfo-ն:

Միջոցառումը կանցնի հանդիսավոր պայմաններում, Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ, որը կկատարի Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերը:

Հուշարձանը կանգնեցվում է ի հիշատակ Ստալինգրադի մոտ զոհված 10.000 հայերի:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում խորհրդային բանակը ջախջախիչ պարտության մատնեց Գերմանիայի 6-րդ բանակի միավորումներին, իտալական բանակի 8-րդ դիմիզիային: Վճռական մարտերի ժամանակ 20 օրվա ընթացքում զոհվել է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկավ 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվեց ազգային սուգ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---