Գյումրիում բացվել է «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը![]() 11 հոկտեմբերի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ: Դպրոցում ուսում ստանալու հայտ է ներկայացրել 99 աշակերտ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել է թեստավորման և հարցազրույցի փուլերը: Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4-ին և կտևեն մեկ ուսումնական տարի: Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python լեզվի օրինակով: Այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ, օրինակ, Յանդեքս.Տաքսին, Յութուբը, Ֆեյսբուքը և Ինստագրամը: Ուսուցումը լինելու է անվճար և հայերենով: Դպրոցում դասավանդում են տեղի մասնագետներ Արամ Հովհաննիսյանը՝ փորձառու ֆրոնթէնդ և բեքէնդ ծրագրավորող, ով շուտով կավարտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, և Արամ Մուրադյանը՝ համակարգչային գիտությունների և ինֆորմատիկայի բակալավր, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների և նկարների մշակման մասնագետ: «Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է: Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները և թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը», - ասել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին ասել է. «Մի քանի ամիս առաջ Վանաձորում հաջողությամբ մեկնարկեց Յանդեքս ծրագրավորման դպրոցը: Կարևոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաև Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարևոր է մեր պետության համար: Հիմնվելով Վանաձորի հաջողությունների վրա՝ վստահ ենք, որ Գյումրիում ևս դրական արդյունք ենք ունենալու: Համագործակցության ընթացքում խիստ կարևորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը»: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները անվճար հիմունքներով ծրագրավորում ուսումնասիրելու ևս մեկ հնարավորություն կստանան և կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Դպրոցի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը,Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը, «Յանդեքս»-ի Ակադեմիական ծրագրերի ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը: Ռուսաստանում «Յանդեքս» ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև զարգացնում է լրացուցիչ կրթության տարբեր ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ երկամյա երեկոյան դասընթացների ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետը: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքս ակադեմիայի կայքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |