Թիլերսոնը՝ Չավուշօղլուին. Ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների մեղքի ապացույցներ չկան12 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուիհետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ՝ նրանց մեղքի ապացույցներ պահանջելով: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը: «Պետքարտուղար Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարարին է հայտնել ԱՄՆ խորը մտահոգությունն Անկարայում ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ»,-ասվում է փաստաթղթում: Թիլերսոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին այդ մարդկանց գործած հանցագործությունների և արարքների ապացույցներ ներկայացնել, գրում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամն առաջացել է մասնավորապես Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո, որին կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Անկարան Գյուլենին է պատասխանոտւ համարում 2016-ի ամռանը չհաջողված պետական հեղաշրջման համար: Անկարայում ԱՄՆ դեսպան Բասսը միջադեպը բնութագրել է որպես երկրի ղեկավարության վրեժ և հնարավոր է համարել, որ նրանք անաչառ չեն: Դրանից հետո ԱՄՆ-ն կասեցրեց ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի բոլոր դիվանագիտական առաքելություններում, իսկ Անկարան կասցերեց վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |