Նախագահ․ Վստահ եմ՝ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու տրամադրվածությունն ընդհանուր է

Նախագահ․ Վստահ եմ՝ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու տրամադրվածությունն ընդհանուր է

PanARMENIAN.Net - Հայաստանում տրամադրված են Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանն ու վստահ, որ դա դաշինքի անդամների ընդհանուր մոտեցումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Հայաստանի վարչապետի կողմից՝ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում», - նշել է նա:

Սարգսյանը նաև գոհունակությամբ է նշել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը:

«Կարծում ենք, որ փոխգործակցության տվյալ ձևաչափը պետք է նպաստի ամբողջ ԵԱՏՄ-ի հետ գործակցության զարգացմանը, ինչպես նաև հավասարապես ԵԱՏՄ համագործակցությունն այս կամ այն ուղղությամբ պետք է հարստացնի մեր պետությունների երկկողմ հարաբերությունները», - ասել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---