Մխիթարյանը՝ ֆուտբոլի աստղերի թվում, որոնք չեն մասնակցի ԱԱ-2018-ին![]() 12 հոկտեմբերի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆուտբոլի 16 աստղերի ցանկում, որոնք չեն մեկնի Ռուսաստան՝ ԱԱ-2018-ին: «ԲԿՄԱ-«ՄՅՈւ» հանդիպմանը մենք տեսանք, թե որքան են սիրում Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանում: Խաղից հետո երկրպագուները նրան Լուկակուից և Դե Խեայից ավելի էին սպասում: Հաճելի էր, որ Մխիթարյանը գրեթե 1 ժամ հատկացրեց բոլորի հետ լուսանկարվելու և ինքնագրեր բաժանելու համար: Ռուսաստանի հայ համայնքը վստահաբար կզգա Մխիթարյանի պակասն աշխարհի առաջնությանը»,- գրում է Championat.com-ը: Ցուցակում են նաև՝ Դավիթ Ալաբան (Ավստրիա), Ռիադ Մարեզը (Ալժիր), Էդին Ջեկոն և Միրալեմ Պյանիչը (Բոսնիա և Հերցոգովինա), Պիեռ Էմերինգ Օբամեյանգը (Գաբոն),Նաբի Քեյթան (Գվինեա), Արյեն Ռոբենը (Նիդերլանդներ), Մարեկ Գամշիկը (Սլովակիա), Յան Օբլակը (Սլովենիա), Արդա Տուրանը (Թուրքիա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Գարեթ Բեյլը և Ահարոն Ռեմսին (Ուելս), Ալեքսիս Սանչեսը և Արթուրո Վիդալը (Չիլի): Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ղազախստանի հետ՝ 1:1: 26-րդ րոպեին Մարկոսի փոխանցմամբ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Վերջին խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց խմբում և չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |