էլեկտրամեքենաների ներմուծումը կազատվի հարկերից ու տուրքերից12 հոկտեմբերի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծմանն ու հարկերից, տուրքերից և գյուքահարկից ազատելուն: Վարչապետը նշել է, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման համար կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ, հայտնում է Panorama.am-ը: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Հանձնարարականը տրվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և բնապահպանության նախարարներին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում Tesla-ի անվճար լիցքավորման կայաններ են տեղադրվել:Դրանցից մեկը գտնվում է Հանրապետության փողոցի վրա՝ «Կովկաս» պանդոկի մոտ:Ընդամենը Երևանում նմանատիպ լիցքավորման 5 կայան կա, որոնք տեղադրել են Բադալյան եղբայրները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |