1995-ի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Վեան Լիբերիայի նախագահ է ընտրվել

1995-ի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Վեան Լիբերիայի նախագահ է ընտրվել

PanARMENIAN.Net - «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ քաղաքական գործիչ Ջորջ Վեան Լիբերայի նախագահ է ընտրվել: Նախագահի ընտրություններում Վեան հաղթել է իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային, որը ներկայացնում էր «Միասնության կուսակցությունը»: 51-ամյա Վեայի հաջողության մասին է հայտնել Naij պարբերականը:

Նախկին ֆուտբոլիստն առաջին անգամ մասնացել է իր երկրի նախագահական ընտրություններին 2005-ին՝ ձայների ավելի քան 40 տոկոսը հավաքելով քվեարկության երկրորդ փուլում, սակայն ի վերջո պարտվել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Այժմ Վեան կփոխարինի նրան նախագահի պաշտոնում, գրում է championat.com-ը:

Վեան «Ոսկե գնդակի» է արժանացել 1995-ին: Նա նաև աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 3 անգամ՝ 1989-ին, 1994-ին և 1995-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---