Apple-ը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը![]() 12 հոկտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը՝ iOS 11.0.3-ը: iOS 11.0.3-ը թողարկվել է iOS 11.0.2 ոչ այնքան մեծ թարմացումից մեկ շաբաթ և iOS 11-ի մեծ շնորհանդեսից գրեթե մեկ ամիս անց: iOS 11.0.3-ն «օդով հասանելի է» iOS 11-ի բոլոր օգտատերերին կարգաբերումների հավելվածի միջոցով: Ըստ Apple-ի նկարագրության, iOS 11.0.3 թարմացման մեջ շտկված են iPhone և iPad-ի սխալներն ու թերացումները, գրում է Ferra.ru-ն: Մասնավորապես, շտկվել է խնդիրը, երբ որոշ iPhone 7 և iPhone 7 Plus-ում չէր գործում ձայնային և դիպչելու գործառույթները, ինչպես նաև iPhone 6s-ում հնարավոր չէր սենսորային մուտքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |