Առաջին համաշխարհային Դելփյան խաղերը կարող են ՀՀ-ում անցկացվել12 հոկտեմբերի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ կազմակերպվող համաշխարհային Դելփյան խաղերը կարող են Հայաստանում անցկացվել: Այդ հարցը քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպմանը Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի հետ հանդիպմանը: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային Դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը: «Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու համար», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ մենք ունենք դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: «Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը», - ասել է Ռոստոմյանը և ավելացրել, որ դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեից ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո: Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |