Forbes. Ում և ինչի համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները

Forbes. Ում և ինչի համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հոդված է հրապարակել «Հայաստանի աստղը. Ո՞ւմ և ինչի՞ համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները» վերտառությամբ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերարի մասին:

Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2001-ից ի վեր գլխավորում են IDeA հիմնադրամը, և McKinsey-ի և այլ գործընկերների հետ մշակել են Հայաստանի զարգացման «Հայաստան 2020» ծրագիրը:

Նշվում է, որ IDeA հիմնադրամի առաջին նախագծերից էր աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ «Տաթևերը», որը բացվել է 2010-ին, և ուր այցելել է կես միլիոն մարդ: Իսկ զբոսաշրջիկների հոսքը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը՝ մոտակա Գորիսում 10 նոր հյուրանոց է բացվել, ևս մոտ 2 տասնյակ հյուրանոցч Տաթևի վանքի հարևանությամբ:

Այնուհետև պարբերականը պատմում է Դիլիջանի միջազգային դպրոցի մասին, որտեղ 213 ուսանող կա 82 երկրից: Անդրադարձ է արվում նաև Վարդանյանի նախաձեռնած «Ավրորա» միջազգային մրցանակին:

Ըստ Վարդանյանի, մրցանակը շնորհվում է մարդկանց, որոնք փրկում են զինված հակամարտությունների զոհերին և որոնց մասին ոչ ոք չգիտի: «Բայց մրցանակը կարող է նպաստել, որ այլ մարդկանց օգնելը մեր մշակույթի մասը դառնա, իսկ փրկողների պատմությունը՝ հպարտության առարկան»,-ասել է բարերարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---