Սերժ Թանկյան. Հրաշալի է կրկին Հայաստան վերադառնալը

Սերժ Թանկյան. Հրաշալի է կրկին Հայաստան վերադառնալը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկայան ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կրկին Հայաստանում է: Այդ մասին հայտնի է դարձել երգչի Instagram-ից:

Իր էջում նա լուսանկար է հրապարակել որտեղ նստած է սև «Վոլգա 21»-ի ղեկին: Լուսանկարի տակ Թանկյանը գրել է. «Հրաշալի է կրկին Հայաստան վերադառնալը»:

2017-ի ապրիլին Սերժ Թանկյանը հայազգի այլ մշակույթի գործիչների հետ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի և այլոց հետ այցելել էր Արցախ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---