CNN. ՌԴ-ն փորձել է ռասայական ատելություն սերմանել ԱՄՆ-ում Pokemon Go-ի միջոցով13 հոկտեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքական կյանքին միջամտելու Մոսկվայի փորձերը չեն սահմանափակվել Twitter-ով և Facebook-ով, հայտնում է CNN հեռուստաալիքը: Ռասայական ատելություն սերմանելու և լարվածություն առաջացնելու նպատակով օգտագործվել է Pokemon Go խաղը: Հեռուստաալիքը համարում է, որ «Մի կրակեք մեր վրա» քարոզարշավին (անվանումը կարող է կապված լինել «Բարձրացրեք ձեռքերը, որ ձեր վրա չկրակեն» կարգախոսի հետ, որը տարածում ստացավ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Մայք Բրաունի սպանությունից հետո) կարող է առնչություն ունենալ «Կրեմլի հետ կապված թրոլերի ֆաբրիկան»: Քարոզարշավի կազմակերպիչները խորհուրդ էին տալիս Pokemon Go խաղի մասնակիցներին պոկեմոններին որոնել ոստիկանության լիազորությունների գերազանցման վայրերում: Ընդ որում օգտագործվել են զոհերի անունները: Այն, որ դա արվում էր աֆրոամերիկացու սպանության հետ կապված կարգախոսով, կարող էր ռասայական լարվածություն առաջացնել, հայտնում է «Կոմերսանտը» CNN-ի վրա հղումով: Ավելի վաղ մի քանի կոնգրեսական ֆեյսբուքից մանրամասն տեղեկատվություն էր պահանջել «ՌԴ կողմից ֆինանսավորված գովազդի համար», որը տեղադրվել էր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ: Սեպտեմբերի սկզբին ֆեյսբուքի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքս Ստամոսը հայտնել էր, որ ՌԴ հետ կապված աքաունթները 2 տարի շարունակ քաղաքական բնույթի գովազդ են գնել սոցցանցում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |