Ուկրաինայի հայերն օգնում են քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին

Ուկրաինայի հայերն օգնում են քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միությունն օգնում է 2016-ին Ղարաբաղում քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին: Սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան տուժածների հետ հանդիպելու նպատակով:

ՈւՀՄ ներկայացուցիչները հանդիպել են այն ընտանիքների անդամների հետ, որոնք 2016-ի ապրիլին ներառվել էին հումանիտար օգնության կարիք ունեցողների ցուցակում, գրում է AnalitikaUA.net-ը:

2016-ի օգոստոսից մարդասիրական օգնություն է ստանում զոհվածների 40 ընտանիք:

Տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու որոշումը կայացվել էր 2016-ի ապրիլի 14-ին Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովում, որտեղ երկրի տարածաշրջանային հայ համայնքների ղեկավարները միաձայն սատարեցին կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---