ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը փակ նիստ կանցկացնի Կոսովոյի վերաբերյալ14 փետրվարի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստը, որտեղ ելույթ կունենա Սերբիայի արտգործնախարարը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, ՄԱԿ-ին կից Պանամայի մշտական ներկայացուցիչ Ռիկարդո Ալբերտո Արյասը: Արյասը հաղորդել է նաեւ, որ մի քանի օր առաջ նա նամակ էր ստացել Սերբիայից` Կոսովոյի հարցով Խորհրդի արտակարգ նիստ գումարելու խնդրանքով: Այդ խնդրանքին սատարեց Ռուսաստանը: Այսօր Խորհրդի անդամները համաձայնեցրել են այդ նիստի ձեւաչափը եւ որոշել, որ այն փակ է լինելու: Այնտեղ կարող են հանդես գալ Խորհրդի բոլոր անդամները եւ Սերբիայի ներկայացուցիչը: Կոսովոյի ներկայացուցիչները նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ-ի Եռյակի հետ հանդիպումից հետո Սլովենիայում հայտարարեց, որ Ռուսաստանին եւ Եվրամիությանը չհաջողվեց հաղթահարել տարաձայնությունները Կոսովոյի հարցում: Ըստ Լավրովի, Կոսովոյի անկախության ճանաչումը «սխալ կլինի»: Սերբիան բողոքում է Կոսովոյի ալբանացիների անկախություն հռչակելու մտադրության դեմ եւ արդեն որոշում է նախապատրաստել Կոսովոյի անկախության անվավեր լինելու մասին, եթե այն հռչակվի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |