$100-դոլարանոց ջիհադ. Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում13 հոկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ակտիվ գործունեություն ծավալած ահաբեկչական «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են, հստակ հայտնի չէ, թե որքան ադրբեջանցի կա այդ կազմակերպությունում, հայտնում է Sputnik-Ադրբեջանը: 2016-ի ամռանը ձերբակալվել էր «Ջեբահթ ան Նուսրայի» ադրբեջանցի կողմնակիցներից մեկը, Շիրվանի բնակիչ Նոֆել Բադիրովը, որը 4 ամիս մասնակցել է ռազմական գործողություններին Սիրիայում, որից հետո վերադարձել է Ադրբեջան: Այդ ժամանակ Ադրբեջանում չկար օրենք պետության սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու համար քրեական պատժի վերաբերյալ: Նա պատմել է իրավապահներին, որ իսլամիստները ԱՊՀ երկրների քաղաքացիների են անդամագրում, այդ թվում ադրբեջանցիների: Ձերբակալվածն ասել է, որ իրեն պատերազմին մասնակցելու համար հսկայական գումարներ են խոստացել, սակայն իրականում ամիսը 100 դոլար են վճարել: Ահաբեկչական կազմակերպություննում մոտ 900 ադրբեջանցի կա, նրանցից 85-ը ձերբակալվել է Ադրբեջանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |