Մխիթարյանն ու Կլոպը գովաբանել են իրար «Ման Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հանդիպման նախաշեմին13 հոկտեմբերի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաճոյախոսություններ են փոխանակել հոկտեմբերի 14-ին կայանալիք «Ման-Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղից առաջ։ Inside Football-ին տված հարցազրույցում Կլոպը հայտարել է, որ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է։ «Անհամբեր սպասում եմ Էնֆիլդում իր հետ հանդիպմանը», - նշել է նա։ Մխիթարյանն, իր հերթին, նշել է, որ հենց Կլոպն է օգնել նրան ավելի լավ մարզիկ դառնալ։ «Ես ընտրել էի «Բորուսիան», քանի որ շատ էի հավանում նրա ոճն ու մարզիչ Կլոպին։ Հենց որ ես շփվեցի Կլոպի հետ, միանգամից հասկացա, որ ուզում եմ իր թիմում խաղամ։ Գերմանիա տեղափոխվելուց հետո Յուրգենն ասաց ինձ, որ անընդհատ ֆուտբոլի մասին չմտածեմ։ Այժմ հասկանում եմ, թե նա ինչ ի նկատի ուներ․ Կլոպն աշխանում էր իմ հոգեբանական վիճակի վրա, երբ մենք մի քանի շատ անհաջող հանդիպում անցկացրինք։ Ես անչափ շնորհակալ եմ նրան», - մեջբերում է հայ կիսապաշտպանին 11 Freunde-ն։ Ընթացիկ առաջնությունում 7 հանդիպումից հետո «Լիվերպուլը» 7-րդ հորիզոնականում է 12 միավորով։ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |