Լևանդովսկի. «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է![]() 13 հոկտեմբերի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է: Այսպիսի հայտարարություն է արել հայտնի լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին: «Չեմ հասկանում՝ ինչու են որոշ ֆուտբոլիստներ զբաղեցնում 50-րդ, 25-րդ կամ 5-րդ տեղը: Չէ որ կարևոր են միայն առաջին 3-ը: Ուստի անցյալ տարի ես մի փոքր շփոթված էի: Երբ խաղում ես «Բավարիայի» կազմում, հասնում ես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, բազում գոլերի հեղինակ ես դառնում Բունդեսլիգայում և 2-րդն ես դառնում Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մրցավազքում: Չգիտեմ, թե որ տեղում ես պետք է լինեի, բայց այս ամենը զավեշտալի է»,-ասել է նա: 2016-ին Լևանդովսկին 16-րդ տեղը զբաղեցրեց «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում: Ֆուտբոլիստը հավելել է, որ իր համար «Ոսկե գնդակից» կարևոր չէ, «Բավարիայի» հաջողությունը շատ ավելի կարևոր է, հատկապես Չեմպիոնների լիգայում: «Եթե մենք հասնենք եզրափակիչ ու հաղթենք Բունդեսլիգայում, կքննարկենք դա», –ասել է Լևանդովսկին, հայտնում է evrosport-ը ESPN-ի վրա հղումով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |