ՀՀ-ում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել14 հոկտեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և ԵՏՄ մյուս երկրներում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է համապատասխան կանոնակարգի վրա: Փաստաթղթի հիմքում կարող են ընդգրկվել ռուսական որակի չափանիշի՝ ԳՕՍՏ-ի 54 կետ, որոնք թույլ կտան կրճատել էլեկտրականության սպառումը 35-40 %-ով: Հեռուստացույցները, լվացքի մեքենաները, սառնարաններն ու այլ տեխնիկան ավելի խնայող կլինեն, գրում է «Իզվեստիան»: Ռոսստանդարտում հայտնել են, որ մշակվել է 54 ԳՕՍՏ, որոնք կօգնեն ռուսաստանցիներին տնտեսել էլեկտրականության վրա մինչև 40 %` անցնելով էներգախնայող տեխնոլոգիաների: 20 չափանիշ արդեն հաստատվել է, իսկ մինչ 2017-ի ավարտը ևս 34 կընդունվի, որոնք գործողության մեջ կմտնեն 2018-2019թթ. Ինչպես նշել են Ռոսստանդարտում, այդ ԳՕՍՏ-երը կարող են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում ընդգրկվել: Չափանիշները հիմնականում վերաբերում են կենցաղային տեխնիկային: Օրինակ, հեռուստացույցների և մոնիտորների համար կարող են սահմանվել հետևյալ պահանջները՝ 21 անկյունագծով Full HD աշխատող հեռուստացույցի էլեկտրաէներգիայի սպառումը չպետք է գերազանցի 78,8 Վտ, նվազագույն պահանջներով, և 58 Վտ՝ բարձր պահանջներով: Իսկ սպասման ռեժիմում սպառման հզորությունը չպետք է գերազանցի 1 Վտ ցանկացած դեպքում: Եթե ԵՏՄ բոլոր երկրները՝ ՌԴ-ն, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսն ու ՀՀ-ն հավանություն տան որոշմանը, այն պարտադիր կլինի կատարման համար: ԳՕՍտ-երը միայն խորհրդատվական բնությ ունեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |