2 բրոնզ և 1 արծաթ՝ Սամբոյի պատանիների առաջնության առաջին օրը![]() 14 հոկտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել: Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը (48կգ) և Վահագն Չալյանը (82կգ): Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հոկտեմբերի 14-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանը (44 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |