Շարապովան հաղթել է Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում![]() 14 հոկտեմբերի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հեշտությամբ հաղթել է չինացի Պեն Շուային Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում 6:3, 6:1 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե: Շարապովան 5 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել և օգտագործել 8 բրեյք-փոյնթից 4-ը, գրում է championat.com-ը: Մրցաշարում հաղթելու դեպքում սա Շարապովայի համար առաջին տիտղոսը կլինի Հռոմ-2015-ից հետո: Եզրափակչում նա կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ: Նախկինում նրանք չեն հանդիպել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |