Կիևում Բաքվի հարցումով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել![]() 14 հոկտեմբերի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ: Նա հասցրել է հեռախոսով հայտնել, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի Ինտերպոլ ներկայացրած հարցումով, սակայն իրեն հայտնի չէ իր դեմ մեղադրանքների էությունը, գրում է contact.az-ը: Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ: Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |