Գործող նախագահի թեկնածուն հաղթել է Ղրղզստանի ընտրություններում՝ ի հեճուկս Նազարբաևի![]() 16 հոկտեմբերի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի աջակցությունը վայելող թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը։ Պաշտոնական տվյալների համաձայն, նա հավաքել է քվեների մոտ 55%-ը։ Ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովը հավաքել է ձայների մոտ 34%-ը։ Ընտրություններն անցել են հարևան Ղազախստանի հետ հարաբերությունների լարման ֆոնի վրա․ Ատամբաևը մեղադրել էր Աստանային ու նախագահ Նազարբաևին երկրի ներքին գործերի մեջ խառնվելու ու ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովին աջակցելու մեջ։ Վերջինս իսկապես հանդիպել էր Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ու ստացել իր աջակցությունը, ինչն էլ դարձել էր պաշտոնական Բիշքեքի զայրույթի պատճառ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |