Խոշոր վթար Կրասնոդարի երկրամասում. Հայ վարորդը մահացել է, 5 տուժած կա

Խոշոր վթար Կրասնոդարի երկրամասում. Հայ վարորդը մահացել է, 5 տուժած կա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային: Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այդ մասին:

«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---