Իրաքի բանակը հսկողության տակ է առել Քիրկուկի մի մասը. Քրդերը դիմադրում են![]() 16 հոկտեմբերի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերը հսկողության տակ են առել նավթով հարուստ Քիրկուկ գավառի տարածքի «մեծ հատվածներ»: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է պետական հեռուստատեսությունը: Քիրկուկ գավառը, որը չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, վիճահարույց տարածքներից մեկն է քրդական ինքնավարության և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև: ԻՊ գրոհայիններից ազատագրելուց հետո տարածաշրջանի մեծ մասը վերահսկում են քրդական փեշմերգա ջոկատները: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հանձնարարել է զինվորականներին «ապահովել Քիրկուկի անվտանգությունը տեղի բնակչության և քուրդ փեշմերգաների հետ գործակցելիս»,-գրում է Deutsche Welle-ն: Մինչդեռ, ըստ Քրդստանի տարածաշրջանային կառավարության Անվտանգության խորհրդի, Բաղդադը գրոհ է սկսել Թազա քաղաքի կողմից, որը գտնվում է Քիրկուկից հարավ, մտադրություն ունենալով մտնել քաղաք, գրավել K1 ավիաբազան և նավթի հանքերը: Քրդերը դիմադրում են : AFP գործակալությունն իր լուսանկարչի վրա հղումով, հայտնել է, որ իրաքյան բանակի ուժերը շարժվում են Թազայից դեպի հյուսիս, խոսքը «լայնածավալ գործողության» մասին է: Ըստ գործակալության, Իրաքի ստորաբաժանումները և քրդերը հրետակոծում են իրար: Բաղդադը ժամկետ էր սահմանել, որի ընթացքում փեշմերգա ջոկատները պետք է հեռանային Քիրկուկից, որը վերջիններս գրավել են դեռ 2014-ին՝ ԻՊ դեմ պայքարում: Սեպտեմբերի 25-ին քրդերը, անտեսելով Բաղդադի բողոքն ու միջազգային ուժերի քննադատությունը, անկախության հանրաքվե անցկացրեցին: Քվեարկությունն անցնում էր այդ թվում նաև Քիրկուկի շրջաններում: Հանրաքվեի մասնակիցների գրեթե 93 տոկոսը կողմ է արտահայտվել Իրաքյան Քրդստանի անկախացմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |