Չմաքսազերծվող ապրանքների մուտքը ԵՏՄ առաջարկում են նվազեցնել մինչև €5016 հոկտեմբերի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Արտասահմանյան երկրներից ԵՏՄ անդամ երկրներ չմաքսազերծվող ապրանքների մուտքն առաջարկում են նվազեցնել մինչև €50: Ըստ «Պոչտի Ռոսիի», շեմը 2019-ի հունվարի 1-ից կարելի է նվազեցնել մինչև €200, 2020թ. հունվարի 1-ից՝ մինչև €100, և մինչև €50 ՝ 2021-ի հունվարի 1-ից: Դա թույլ կտա «պահպանել անդրսահմանային առևտրի աճի տեմպերը և ավելացնել դաշնային բյուջեի եկամուտները միջնաժամկետ հեռանկարում», ասվում է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում, հայտնում է «Կոմերսանտը»: Հոկտեմբերի 11-ին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը մակագրել է համապատասխան նամակը՝ հանձնարարական տալով կառավարությանը հաշվարկել քայլի բյուջետային արդյունքը «շտապ» վերտառությամբ: «Պոչտի Ռոսիի» ընկերությունում հաստատել են, որ նման նամակ ուղարկվել է: Արկադի Դվորկովիչի ներկայացուցիչ Ալիյա Սամիգուլինան մեկնաբանություններից հրաժարվել է: ՌԴ-ում չմաքսազերծվող ապրանքի ներմուծման շեմը միջազգային փոստային առաքումներում 1000 եվրո է, ՀՀ-ում՝ մոտ 351 եվրո, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում՝ 1000 եվրո: Ըստ ԵՏՀ կոլեգիայի մշակած ծրագրի, 2019-ի հունվարի 1-ից շեմը պետք է նվազեցվի մինչև 500 եվրո, իսկ 2020-ին՝ մինչև 200 եվրո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև |