Սերժ Սարգսյանը Ժնևում է. Կհանդիպի Ալիևին16 հոկտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սարգսյան-Ալիև Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում, որը, սակայն, տեղի չունեցավ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելել էր ՀՀԿ փոխնախագահը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |